ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ելիսեյան պալատը կհայտարարի կառավարության կազմը

Ելիսեյան պալատը կհայտարարի կառավարության կազմը
17.05.2017 | 17:47

Այսօր Ելիսեյան պալատը կհայտարարի Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը: Ըստ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության, նշանակումները դեռ երեկ պետք է հայտարարվեին:

«Մեկ օրով հետաձգումը կապված է նախարարի թեկնածուների հարկային հայտարարագրերը ստուգելու անհրաժեշտության հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ